Հայաստանն ու ԱՄԷ-ն կճանաչեն միմյանց վարորդական վկայականները․ նախագիծն ԱԺ-ում է

Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին գումարված արտահերթ նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման եւ փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի տեղեկացմամբ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Աբու Դաբիում: Նախատեսվում է, որ փոխըմբռնման հուշագիրը  կկարգավորի Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների վարորդական վկայականների հետ կապված իրավահարաբերությունները:

Զեկուցողի տեղեկացմամբ հուշագրի կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի կողմից այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականը, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով՝ պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է հուշագրի 2-րդ հոդվածում ներկայացված աղյուսակով նախատեսված՝ վարորդական վկայականների տարբեր կարգերի կապակցությամբ մյուս կողմի սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները:

Բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում հուշագրի յուրաքանչյուր կողմ մյուս կողմի տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձին ազատում է դրա հետ կապված տեսական եւ գործնական քննություններից:






Կարդացեք նաև՝

Leave a Comment