16 դեկտեմբերի 2025 – 12:33 AMT
PanARMENIAN.Net – Ստեփանակերտում դատում են Կարեն Ավանեսյանին, որն այն սակավաթիվ հայերից է, որոնք մնացել են Արցախում 44–օրյա պատերազմից հետո։ Դեկտեմբերի 15–ին կայացած դատական նիստում հրապարակվել է մեղադրական ակտը, որից հետո Կարեն Ավանեսյանը ներկայացրել է իր ցուցմունքները։
Նիստն անցկացվել է Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի նախագահ Իլկին Իբիշովի նախագահությամբ։
Դատարանը լսել է տուժողների և վկաների ցուցմունքները, գրում է Minval.az-ը։
Նշվում է, որ Ավանեսյանին տրամադրվել է բանավոր թարգմանիչ և փաստաբաններ։
Նրան մեղադրում են «ահաբեկչության և մի շարք հատկապես ծանր հանցագործությունների մեջ»։
Ադրբեջանի իրավապահների պնդմամբ՝ 58-ամյա Ավանեսյանը 2024–ի սեպտեմբերի 14-ին իբր փորձել է Ստեփանակերտի կենտրոնում «ահաբեկչական գործողություն իրականացնել, ինչի արդյուքնում ոստիկաններ են վիրավորվել»։ Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Ստեփանակերտում է գտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Քրեական գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 18-ին։
Ավանեսյանին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի միաժամանակ յոթ հոդվածով։