Օտար Երևան

Օտար Երևան

16.12.2025 | 12:33

Կնճռադեմ այս պառավը որ կա՝

Նա էլ է եղել մանուկ,

Նա էլ է ունեցել հայր ու մայր,

Եվ այստեղ չկա հանելուկ…

Սիրել է մայիս ու արև,

Թիթեռներ ու զատիկ է սիրել,

Եվ պապի ու տատի համար

Օջախի ծաղիկն է նա եղել…

Ամեն ինչ անցել է վաղուց,

Ամեն ինչ երազ է թվում…

Կնճռադեմ այս պառավը հիմա

Փողոցում չոր հաց է մուրում…

Փողոցում չոր հաց է մուրում՝

Օտար Երևանում,

Հիշում է Ղարաբաղը իր,

Որ հեռու երազ է թվում…

Եվ նա լաց է լինում

Օտար Երևանում,

ՈՒ ձմռան սառը քամին

Արցունքներն է նրա տանում…

Արցունքներն է նրա տանում

Օտար Երևանում,

Որտեղ խնջույքներ են անում

Ու չեն լսում քամուն…

Եվ նա լաց է լինում

Օտար Երևանում,

ՈՒ ձմռան սառը քամին

Նրան վերարկու է դառնում…

Վարդան ԽԱՐԱԶՅԱՆ

Մեկնաբանություններ

Leave a Comment