
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Կովկասի նկատմամբ Թրամփի ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», հայտնում է իրանական «Իրնա» պետական լրատվական գործակալությունը։
Նա այս հայտարարությունն արել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ։
Վելեյաթին շեշտել է, որ Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է այդ նախաձեռնությանը։
Վելայաթին Իրանի արտաքին քաղաքականության առանցքային դեմքերից է, նա 1981-1997 թվականները եղել է երկրի արտաքին գործերի նախարարը, ապա Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական։