Մոսկվան պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ՝ «Թրամփի ուղի» նախագծին Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը»։
Նրա խոսքով դրա համար կան բավարար հիմքեր։