ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հրապարակում է արել՝ տեղեկացնելով տարածված ապատեղեկատվության մասին․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Telegram–ի իր էջում հրապարակում է արել՝ տեղեկացնելով տարածված ապատեղեկատվության մասին։
«Զինված ուժերում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ:
ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրանքների արտատպումից և չներքաշվել ՀՀ շուրջ հիբրիդային սպառանալիքներ ստեղծելու դատապարտելի գործընթացի մեջ:
Միաժամանակ կարծում ենք, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը», – նշել է Թորոսյանը։
