ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջնագիր է ներկայացրել Ուկրաինային՝ պահանջելով տարածքային զիջումներ՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին նման անվտանգության երաշխիքների դիմաց, որը ամրագրում է ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության սկզբունքը։
Ինչպես հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին, Կիևը պետք է համաձայնվի այս պայմաններին հիմա, հակառակ դեպքում ամերիկյան կողմից հաջորդ առաջարկը այդքան էլ բարենպաստ չի լինի։
Ինչպես նշվում է հոդվածում, Միացյալ Նահանգները Ուկրաինային առաջարկում է անվտանգության երաշխիքներ, որոնք այն կստանար ՆԱՏՕ-ի շրջանակներում։
Politico-ն նշում է, որ առաջարկը ներկայացնում է Թրամփի վարչակազմի կողմից Ուկրաինայի նկատմամբ ստանձնած ամենաուժեղ և ամենաակնհայտ անվտանգության պարտավորությունը։