Մայրաքաղաքում հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով,

Մայրաքաղաքում հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով,

Հանրապետության տարածքում  դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 17-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի  16-ին հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Երևան քաղաքի դեկտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    16°C (1981թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -20.2°C (1956թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    -0.8°C  

Leave a Comment