Նոել Միքայելյանը ռևանշ մենամարտում հաղթել է Բադու Ջեքին և նվաճել WBC չեմպիոնական գոտին

Գերմանահայ բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը Լոս Անջելեսում ռևանշ մենամարտ է անցկացրել Շվեդիան ներկայացնող Բադու Ջեքի հետ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ (115-111, 116-110, 116-110):

Այս հաղթանակի շնորհիվ 35-ամյա Միքայելյանը նվաճել է առաջին ծանր քաշային կարգի WBC չեմպիոնական գոտին, որը պատկանում էր Ջեքին:

Նոել Միքայելյանը պրոֆեսիոնալ ռինգում ունի 28 հաղթանակ և 3 պարտություն:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Միքայելյանն այս նույն գոտու համար մենամարտում պարտվել էր Ջեքին:

Leave a Comment