Հայտնի ռեժիսորի ու կնոջ սպանության գործով ձերբակալվել է որդին

Հայտնի ռեժիսորի ու կնոջ սպանության գործով ձերբակալվել է որդին

Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Ռոբ Ռայների և նրա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է նրանց որդին՝ Նիկ Ռայները:

Ռոբ և Միշել Ռայներները կիրակի օրը մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսում՝ իրենց տանը: Ոստիկանությունը քննում է նրանց մահը որպես ենթադրյալ սպանություն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց հայնաբերել են դանակահարված։

Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Նիկ Ռայները «ձերբակալվել է սպանության մեղադրանքով»:

Իշխանությունները հայտնել են, որ ոստիկանությունը դեռևս չի կարող բացահայտել այլ մանրամասներ, այդ թվում՝ տանը խուզարկության վերաբերյալ տեղեկություններ:

Ռոբ և Միշել Ռայներների դիակները հայտնաբերել է նրանց կրտսեր դուստրը՝ Ռոմի Ռայները: Դիակների վրա դանակի հարվածների հետքեր են եղել։ Մահվան պաշտոնական պատճառը, սակայն, դեռևս չի հրապարակվել:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment