Դեկտեմբերի 16-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում հնարավոր են թույլ տեղումներ՝ քաղաքի բարձրադիր գոտում ձնախառն անձրևի տեսքով։ Մայրաքաղաքում կեսօրին սպասվում է 5-7, երեկոյան՝ 0-2 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 1-2 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է -1-ից +2 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է -2-ից +2 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 2-5 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-5 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 0-ից -2 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4-8 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 6-8 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի -2-ից +2 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում սպասվում է 0-ից -3 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկը սպասվում է 2 աստիճան տաքություն։
