ՀՀ անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ՝ անդրադառնալով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին, ինչպես նաև պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպված այս հանդիպումը, ինչպես նաև նմանօրինակ այլ միջոցառումները կարևոր քայլ են ՀՀ պաշտոնյաների և ուսանողների անմիջական հաղորդակցությունը խթանելու գործում։
Նրա խոսքով՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հետ այս հանդիպումը կնպաստի հավաստի տեղեկություն ստանալուն, իսկ քաղաքական տեսանկյունից օգտակար կլինի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար:
ԱԽ քարտուղարը խոսեց օգոստոսի 8-ից հետո Հարավային Կովկասում հաստատված խաղաղության մասին և կարևորեց խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը՝ ընդգծելով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Այս համատեքստում ընդգծեց նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի շրջանակում ձեռնարկվող քայլերը և ընձեռվող տնտեսական հնարավորությունները:
Ուսանողները հետաքրքրվեցին նաև Հայաստանի ու տարածաշրջանի երկրների հարաբերություններից, որի ընթացքում ևս ծավալվեց բովանդակալից քննարկում:
Երևանի պետական համալսարան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: