Հակակոռուպցիոն կոմիտեում Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել | ՄԱՄՈՒԼ.ամ

Հակակոռուպցիոն կոմիտեում պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։ Այս մասիյ հայտնում է «Ազատությունը»՝ հղում կատարելով կոմիտեի լրատվականին։ Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։
     Օրեր առաջ գլխավոր դատախազությունն էր դիմել հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի ուսումնասիրեն իշխանության ներկայացուցիչների հրապարակումները Հովիկ Աղազարյանի վերաբերյալ, թե պետական գաղտնի տեղեկության արտահոսք է պատգամավորը կազմակերպել։

Պատգամավոր Աղազարյանն այս պահի դրությմաբ որևէ կարգավիճակ չունի։

Leave a Comment