Փաստաբանի մասնագիտությունը պահանջում է ոչ միայն իրավական գիտելիքներ, այլև բարոյական հաստատակամություն՝ հատկապես այն դեպքերում, երբ գործը կարող է առաջացնել հանրային քննադատություն կամ արտաքին ճնշումներ: Iravaban.net-ը «Հայաստանի իրավաբանական ընկերությունները» շարքի շրջանակներում զրուցել է «Կոնտրա ընկերությունների խումբ» հիմնադիր, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ: