Սա պետական հանցագործություն է. հրապարակայնորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում ու դա արվում է ՀՀ իշխանության խնդրանքով. Դանիելյան

Քաղաքագետ, վերլուծաբան Ստեփան Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. ««Արցախի պարտությունը հաղթանակ է, որն ամրապնդեց մեր ինքնիշխանությունը» թեզից հետո ռեժիմն անցել է «ինքնիշխանության հաղթանակի» հաջորդ փուլին:

«Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար». Հայաստանից Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլաս:

2026-ի հունիսին սպասվող ընտրությունների ժամանակ ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում “հպարտ քաղաքացիներին” հաղթելու համար: Սա Սահմանադրության և ինքնիշխանության ոչ միայն կոպիտ խախտում է, այլ՝ պետական հանցագործություն:

Փաստորեն, հրապարակայնորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում ու դա արվում է բացահայտորեն, Հայաստանի պաշտոնական իշխանության խնդրանքով:

Բացարձակապես կարևոր չի, թե որ աշխարհաքաղաքական կենտրոնին ես հանձնում ինքնիշխանությունդ, կարևորը փաստն է։

Արդեն ոչ մի կարմիր գիծ, ոչ մի օրենք ու օրինականություն, Սահմանադրություն գոյություն չունի: Մնում է վերջին կարմիր գիծը, պաշտոնապես պետականության լուծարումը, որն, իհարկե, կարվի հանուն «ինքնիշխանության» ու «անկախության»:

Leave a Comment