Ցանկանում ենք Երևանի Դավթաշեն վարչական շրջանի կենտրոնական այգին անվանակոչել Արցախ անունով. Արմենակ Դանիելյան

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը գրում է.

«Սիրելի արցախցիներ և երևանցիներ, հարգելի հայրենակիցներ.

Որպես Երևան քաղաքի ավագանու Մայր Հայաստան խմբակցության  անդամ, ես և Արշակը Սարգսյան հանդես ենք եկել նախաձեռնությամբ և համահեղինակել ենք որոշման նախագիծ, որով ցանկանում ենք Երևանի Դավթաշեն վարչական շրջանի կենտրոնական այգին անվանակոչել Արցախ անունով։

Հուսով ենք, որ նախագիծը մինչ ավագանու նիստ հասնելը չի մերժվի, նախագծի ընթացքը չի կասեցվի և կտրվի դրական եզրակացություն, իսկ Երևանի ավագանու նիստում կստանա բավարար, գերակշիռ կողմ ձայներ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment