El Nacional. Ֆլիկը դեմ չէ Բարսելոնայի պաշտպանի վաճառքին — Armsport.am

El Nacional պարբերականի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գնալով կորցնում է վստահությունը թիմի ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի նկատմամբ և դեմ չի լինի նրա վաճառքին, չնայած վերջին շրջանում նրա ցուցադրած արդյունավետությանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետը ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ համապատասխան առաջարկի դեպքում պատրաստ է հրաժարվել Կունդեից։

27-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։

Leave a Comment