«Եթե Պետրոսի նման դառնորեն լացեն, վերադառնան, Աստված կների»․ Միքայել սրբազանը՝ Փաշինյանին միացած հոգեւորականների մասին

«Մենք մեր հայտարարություն արել ենք այդ մասին»,- Վերաքննիչ քրեական դատարանում իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հարցին ի պատասխան ասաց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը՝ անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանին միացած բարձրաստիճան հոգեւորականների քայլին։

Հարցին, թե Աստված կների՞ նրանց, Միքայել սրբազանը պատասխանեց․ «Եթե Պետրոսի նման դառնորեն լացեն, վերադառնան, այո»։

Նոյեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի հետ էին հանդիպել մի խումբ եպիսկոպոսներ։ Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Առաքել եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։ Այս բարձրաստիճան հոգեւորականները տարբեր եկեղեցիներում մասնակցում են նաեւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագներին։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment