
Հայաստանն օգնություն է խնդրել արտաքին ազդեցության դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի մեկնարկից առաջ։
«Հայաստանում շուտով ընտրություններ են անցկացվելու, և մենք կքննարկենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Նրանք օգնություն են խնդրել արտաքին ազդեցության դեմ պայքարում, ինչպես մենք օգնել ենք Մոլդովային»,- ասել է Կալլասը։