Մահացել է հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը

Մահացել է հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը

15 դեկտեմբերի 2025 – 15:30 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 13-ի մահացել է նԽՍՀՄ շրջանի հայտնի հայազգի դաշնակահար և կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լևոն Օգանեզովը։ Այդ մասին հայտնել է նրա դուստրը՝ Մարիա Շկլովերը։

Օգանեզովը 84 տարեկան էր։ Նա պայքարում էր օնկոլոգիական հիվանդության դեմ։

Նա բազմիցս հաղթող է ճանաչվել դաշնամուրային մրցույթներում, վարել է բազմաթիվ հեռուստանախագծեր ռուսական ալիքներում։ Նա նաև նկարահանվել է մի քանի կինոնկարներում՝ այդ թվում՝ «Անձրևի հետքը» և «Ննջասենյակի բանալին» ֆիլմերում։

Որպես նվագակցող աշխատել է այնպիսի հայտնի արտիստների հետ, ինչպիսիք են Իոսիֆ Կոբզոնը, Կլավդիա Շուլժենկոն, Վալենտինա Տոլկունովան և այլոք։

Leave a Comment