Դեկտեմբեր 15,2025 15:25
Ս.թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:
Նիստի օրակարգում դրված էին «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) նախագծերը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանը, իսկ հարակից զեկույցներով` հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանը:
Նախագծերը ստացան դրական եզրակացություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: