Դեկտեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է զինծառայող, որը զորացրվել էր և մեկնում էր զորամաս՝ զինվորական գրքույկը ստանալու, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Գագիկ Ս.-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի եղևնու և հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, նրա մարմինը դուրս են բերել փրկարարները: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:
