Մարոկկոյում ջրհեղեղի հետևանքով կա 20 զոհ և 32 վիրավոր


Միջազգային


Մարոկկոյի արևմուտքում գտնվող Սաֆի նահանգում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի։

Այս մասին հայտնել է MEDI1TV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Ավելի վաղ հաղորդվել էր 14 մարդու մահվան և 32 վիրավորի մասին։

Կիրակի օրը Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Սաֆի շրջանը տուժել է անձրևից և ամպրոպից, որոնք հետագայում հանգեցրել են ջրհեղեղների։

«Սաֆի շրջանի տեղական իշխանությունները հայտնել են, որ կիրակի օրը տարածաշրջանում տեղացած անձրևից և ամպրոպից, ինչպես նաև դրա հետևանքով առաջացած ջրհեղեղից մահացածների թիվը հասել է 21-ի», – հաղորդել է հեռուստաալիքը։

Մարոկկոյի լրատվամիջոցները հաղորդում են, որ համանուն նահանգի մայրաքաղաք Սաֆի քաղաքում մոտ 70 տուն և խանութ քանդվել է, տասը մեքենա ջրի տակ է մնացել, իսկ ճանապարհները վնասվել են։


Leave a Comment