395 մարդ միացել է Կաթողիկոսի հեռացման պահաջով էլեկտրոնային քվեարկությանը. այն Փաշինյանն է կազմակերպել


Հասարակություն


Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է էլեկտրոնային քվեարկություն, որով ներկայացվում է պահանջ՝ Կաթողիկոսի հեռացման ու նոր կաթողիկոսի ընտրության համար։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու, կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջին, 3 օրվա ընթացքում, միացել է 395 անադեկվատ մարդ (համենայնդեպս այդպես կարելի է որակել բոլոր նրանց, ովքեր չեն գիտակցում, որ արշավն ուղղված է ոչ թե Կաթողիկոսի, այլ եկեղեցու և Քրիստոնեության դեմ):

 

Իհարկե  այնտեղ կան կրկվեղ անուններ, սակայն չի բացառվում, որ այդ թիվը դեռ կմեծանա. թեկուզ հաշվի առնելով միայն այն, որ ՔՊ շարքերն ընդգրկվածներն իրենց հարազատ-բարկամ-հարևան-խնամի ու, ի վերջո, փողոցային բոմժերին կուղորեդն քվեարկել:

 

Էլ չենք  խոսում պետական համակարգի աշխատակիցների մասին, ովքեր վախի և ճնշման ազդեցության մթնոլորտում կավելացնեն Կաթողիկոսի դեմ արշավախմբի քանակը:

 

Հետաքրքիր է՝ որքան ձայն կհավաքվի, եթե ինչ-որ ադեկվատ որոշի կազմակերպել էլեկտրոնային քվեարկություն՝ ՀՀ վարչապետի աթոռը զավթած պետական դավաճանության մեջ մեղադրվող Փաշինյանի հեռացման պահանջով։


Leave a Comment