ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին. Կալաս

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ այսօր նախատեսված է հանդիպում ՀՀ ԱԳ նախարարի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկրում առաջիկա խորհրդարանական ընտրությունները և հնարավոր աջակցությունն այդ գործընթացին։

Նրա խոսքով՝ ինչպես Մոլդովան, այնպես էլ Հայաստանը ԵՄ-ից ստացել են գրանտային աջակցություն՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարի շրջանակում։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 15-ին աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։

Leave a Comment