ԵՄ-ն պետք է անվտանգության լուրջ երաշխիքներ պատրաստի Ուկրաինայի համար. Կալլաս

15 Դեկտեմբերի, 2025

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ քանի-որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցն այլևս սեղանին չէ, ԵՄ-ն այդ դեպքում պետք է անվտանգության լուրջ երաշխիքներ պատրաստի Ուկրաինայի համար։

«Դրանք չեն կարող լինել փաստաթղթեր կամ խոստումներ։ Դրանք պետք է լինեն իրական զորքեր, իրական հնարավորություններ, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել»։

Leave a Comment