Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի անդամները և Անդրանիկ Եղոյանը ոլորտին առնչվող առանցքային հարցեր են քննարկել

Դեկտեմբեր 15,2025 11:35

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) պատվիրակությանը։

📢 Ողջունելով հյուրերին՝ Անդրանիկ Եղոյանն անդրադարձել է անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքներին՝ ներկայացնելով ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները։

📌 Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք առանցքային հարցեր, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղություններով հետագա համագործակցության ընդլայնման ու նոր նախաձեռնությունների իրագործման հնարավորությունները։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment