15 Դեկտեմբերի 2025, 09:56
Մահացել է խորհրդային դաշնակահար ու կոմպոզիտոր, դերասան և հեռուստահաղորդավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լևոն Օգանեզովը: Այս մասին հայտնել է նրա դուստրը՝ Մարիա Շկլովերը:
«Խորը վշտով հայտնում ենք, որ դեկտեմբերի 13-ին քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո մահացել է Լեոնտի Սարգսի Օգանեզովը։
Նրա բազմաթիվ երկրպագուների համար նա կմնա հիշողության մեջ որպես վիրտուոզ և սուր հումորով մարդ։ Մեզ համար նա հավերժ կմնա սիրելի ամուսին, հայր, պապիկ, աներ և լավագույն ընկեր: Հրաժեշտի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ»,- սոցցանցի իր էջում հայտնել է Մարիա Շկլովերը: