Սիդնեյի Բոնդի լողափում 15 մարդու սպանության ենթադրյալ պատասխանատուները հայր և որդի էին, հաղորդում է BBC-ն:
Դեկտեմբերի 14-ին Բոնդի լողափում հրեական միջոցառման ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել է 15 մարդ, այդ թվում՝ 10-ամյա մի աղջիկ:
Ոստիկանությունից հայտնում են, որ հարձակվողները եղել են դեպքի վայրում մահացած 50-ամյա հայրը և նրա 24-ամյա որդին, որը հիվանդանոցում շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում: Տղամարդը հրազենի լիցենզիա է ունեցել սիրողական որսի համար:
Հայրն ու որդին տեղական լրատվամիջոցների կողմից նույնականացվել են որպես համապատասխանաբար Սաջիդ Աքրամ և Նավիդ Աքրամ։
