Իրանի արտաքին գործերինախարար Աբբաս Արաղչին մոտժամանակներս կայցելի Մոսկվա և Մինսկ, որտեղ նախատեսում է բանակցություններ վարել ՌԴ և Բելառուսի իշխանությունների հետ:
Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։
«Արտաքին գործերինախարարության մակարդակովհաջորդ շաբաթ բարձր մակարդակի հանդիպումներ կլինեն Բելառուսում և Ռուսաստանում:
Արաղչին այդ երկու երկրներ կայցելի մշտականխորհրդակցություններիշրջանակում,-նշել է նա ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Բաղաի խոսքով՝ Իրանինախագահ Մասուդ Փեզեշքիաննիր հերթին առաջիկա օրերինկայցելի Ղազախստան և Թուրքմենստան։