
Դեկտեմբերի 13-ին օնկոլոգիական հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո 85 տարեկանում մահացել է հայազգի լևոն (Լեոնտիյ) Սարգսի Օգանեզովը:
«Իր բազմաթիվ երկրպագուների համար նա կհիշվի վիրտուոզությամբ և շողշողացող հումորով։ Մեզ համար նա հավերժ կմնա սիրված ամուսին, հայր, պապ, նախապապ, սկեսրայր և լավագույն ընկեր: Հրաժեշտի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ»,- գրված է Լևոն Օգանեզովի պաշտոնական էջում:
Վիրտուոզ դաշնակահարը նվագակցել է խորհրդային և ռուս գրեթե բոլոր հայտնի երգիչներին, բայց նրա անհատական համերգները ևս միշտ անշլագով են անցել: Վերջին տարիներին նա ապրում էր Նյու Յորքում:
Աղբյուրը` Լևոն Օգանեզովի պաշտոնական էջ