ԱՄՆ Փրովիդենս քաղաքի Բրաուն համալսարանում կրակnցներ են հնչել. կա 2 զnհ

14 Դեկտեմբերի, 2025

Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի Բրաուն համալսարանում քննությունների ժամանակ հնչած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ութը՝ ծանր վիրավորվել, հաղորդել է BBC-ն։

Իշխանությունների տվյալներով՝ ևս մեկ մարդ թեթև վիրավորվել է։ Կասկածյալի որոնումները շարունակվում են։

Կրակողը դեռևս չի ձերբակալվել. նա նկարագրվում է որպես սևազգեստ տղամարդ: CNN-ը հաղորդում է, որ կասկածյալի մասին մանրամասները դեռևս քիչ են: Համալսարանի պաշտոնյաների խոսքով՝ զոհվածներն ու վիրավորները ուսանողներ են:

Leave a Comment