Անարգ սրիկա, պարո՛ն թատրոնի գեղղեկ, պատրա՞ստ եք ինքներդ դատվել ձեր իսկ առաջ քաշած դատով. Ռուբեն Մելիքյան

Իր բարձր անունին անարժան սրիկան՝ Տիկնիկային թատրոնի գեղղեկը, առաջարկում է Հայ Առաքելական Եկեղեցու արքեպիսկոպոսին, որպես պատիժ, գանահարել՝ «ամբախ-զամբախ խոսելու համար»։

Այսինքն, արևմտյան արժեքների իբր կրող, արևմտյան բազում գրանտների շահառու՝ նշված սրիկան փաստորեն ճիշտ է համարում մարդուն ենթարկել մարմնական պատժի՝ չնայած, որ պատժի այդ տեսակը (corporal punishment) Արևմուտքում վաղուց հռչակվել է մարդու արժանապատվության բարձր գաղափարին հակասող ու հակաիրավական։

Այս առթիվ ունեմ երկու հարց.

Հարց 1) Տիկնայք և պարոնայք արևմտյան գրանտատուներ, դուք հասկանու՞մ եք, որ տարիներ շարունակ ֆինանսավորել եք ձեր ֆունդամենտալ գաղափարները ոչ միայն չընդունող, այլև հավանաբար չհասկացող մեկին։ Լինելու՞ է ձեր կողմից արձագանք։

Հարց 2) Անարգ սրիկա, պարո՛ն թատրոնի գեղղեկ, Դուք պատրա՞ստ եք ինքներըդ դատվել Ձեր իսկ առաջ քաշած դատով։ Օրինակ եթե մի օր դատարանը որոշի, որ Ձեր խոսացածը՝ «ամբախ-զամբախ խոսելու համար գանահարման անհրաժեշտության» մասին, իրենից ներկայացնում է ամբախ-զամբախ խոսք, որն ըստ Ձեզ՝ ենթակա է գանահարության, պատրաստ կլինե՞ք խոնարհաբար ընդունել 39 գան, թե՞ Դոն Սալյուստի՝ թատերական հայտնի պերսոնաժի պես կդիմեք մանիպուլյացիաների ու խարդավանքների»:

Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան

Leave a Comment