🎥 Լիգա 1․ ՊՍԺ-ն արտագնա խաղում հաղթեց Մեցին — Armsport.am

Լիգա 1-ի 16-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3:2 հաշվով առավելության հասավ «Մեցի» նկատմամբ։

Փարիզյան ակումբին հաղթանակ պարգևեցին Գոնսալու Ռամուշի (31-րդ րոպե), Կվենտին Նջանտուի (39-րդ) և Դեզիրե Դուեի (63-րդ) խփած գոլերը։ Տանտերերի կազմում աչքի ընկան Ժեսի Դեմինգեն (42-րդ) և Գեորգի Ծիտաիշվիլին (80-րդ):

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակեց 36 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական՝ շրջանցելով «Լանսին» (34 միավոր), սակայն վերջինս մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Մեցը» 11 միավորով եզրափակում է աղյուսակը՝ կրելով չորրորդ անընդմեջ պարտությունը։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment