Թուրքական շտապօգնության մեքենան Երևանում. ինչ է պարզաբանում ՔՊ-ական Զեյնալյանը

13 Դեկտեմբերի, 2025

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանել է՝ ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում.

«Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապ օգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապ օգնության մեքենա է։

Հիմա դեպքի հետ կապված.

Ազգությամբ եզդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Ֆրանսիայի Կոլմար քաղաքից, շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Հայաստան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»։

Սոցիալական ցանցերում այսօր շրջանառվում էր տեսանյութ, որտեղ պատկերված էր Երեւանի փողոցներով շրջող թուրքական շտապօգնության մեքենա։

Leave a Comment