🎥 ԱՊԼ․ Սալահը վերադարձը նշանավորեց գոլային փոխանցումով, Չելսին հաղթեց Էվերթոնին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Բրայթոնի» նկատմամբ։

​Մերսիսայդցիների հաղթանակն ապահովեց Ուգո Էկիտիկեի դուբլը։ 23-ամյա ֆրանսիացի հարձակվողն աչքի ընկավ հանդիպման 1-ին և 60-րդ րոպեներին։ Երկրորդ գոլի դրվագում Էկիտիկեին օգնեց Մոհամեդ Սալահը, ով դաշտ էր դուրս եկել փոխարինման։

Եգիպտոսցին վերադարձել էր թիմի կազմ Չեմպիոնների լիգայի «Ինտերի» դեմ խաղի հայտացուցակից դուրս մնալուց հետո։

​Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 26 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական։ «Բրայթոնը» 23 միավորով նահանջեց 9-րդ տեղ։

​«Չելսին» տնային խաղում 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ՝ ԱՊԼ-ի 16-րդ տուրի շրջանակում։

​Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց Քոուլ Փալմերը՝ օգտվելով Մալո Գյուստոյի փոխանցումից։ Խաղակեսի վերջնամասում՝ 45+1-րդ րոպեին, տանտերերի առավելությունը կրկնապատկեց ինքը՝ Գյուստոն։

​«Չելսին» վաստակեց 28 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Քրիսթալ Փելասին», սակայն մրցակիցն ունի մեկ խաղ պակաս։ «Էվերտոնը» 24 միավորով իջավ 8-րդ տեղ։

«Չելսի» — «Էվերթոն» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

«Լիվերպուլ» — «Բրայթոն» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակն այս խաղերից հետո

Leave a Comment