Ալբերտի կատարումը՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում — Հայաստանի Հանրային Ռադիո

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում ներկայացնող մասնակիցը՝ Ալբերտը, իր “Brave heart” («Քաջ սիրտ») երգով ելույթ ունեցավ եվրատեսիլյան բեմում՝ արժանանալով ջերմ ընդունելության։

Ալբերտի «Brave Heart» երգը ամենաշատ դիտում ունեցող երգն է։ Այս պահի դրությամբ երգի մրցույթի պաշտոնական յութուբյան ալիքում Ալբերտի երգն ունի 1.2 միլիոն դիտում։

Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Անիտա Հախվերդյանը, անիմացիոն ֆիլմի մտահղացման և սցենարի հեղինակը Դավիթ Ծերունյանն է, կերպարի նկարիչը Սիրարփի Չիբուխչյանն է, անիմացիայի հեղինակներն են Արման Բերբերյանը և Վիլեն Գայֆեջյանը, ֆիլմում նկարահանված տեսարանների օպերատորն է Սուրեն Թադևոսյանը։

Leave a Comment