Պենզայում՝ երկաթուղու Չաիս կայարանում, ռելսերից դուրս է եկել մազութ տեղափոխող երկու վագոն․ տեղեկացրել են «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունից։
Տեխնիկական աշխատանքների համար նախատեսված լոկոմոտիվը բախվել է բեռնատար գնացքի, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել վթարը։
Ռելսերից դուրս եկած վագոններից թափվել է մազութն ու աղտոտել է մոտ 750 ք/մ տարածք։ Ընդհանուր առմամբ՝ վնասվել է մազութով լցված 23 ցիստեռ-վագոն։