Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը ներկայացնում է 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Կատարողական վարույթի մասին» նոր օրենք ունենալու անհրաժեշտությունը, դրանով նախատեսված ընթացակարգային փոփոխությունները։ Iravaban.net-ը տեղեկանում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։
Սիրո Ամիրխանյանի խոսքով օրենքի փոփոխությունը խիստ անհրաժեշտություն էր և բխում էր Դատական իշխանության բարեփոխումների 2023-2026թթ․ ռազմավարությունից։ Նշենք, որ ներկայումս գործում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքը», որը գլխավոր հարկադիր կատարովի խոսքով չէի արտահայտում Դատական իշխանության և քաղաքացիների պահանջմունքները։
Նոր օրենքը սահմանում է, որ Կատարողական վարույթը Վարչական վարույթի տարատեսակ է, այսպիսով հստակեցնելով դրա իրավական բնույթը, սահմանվել է պարտապանի կողմից գույքի տնօրինման թույլատրելի եղանակները։
Օրենքը սահմանում է նաև Հարկադիր աճուրդը ոչ իրավաչափ ճանաչելու մեխանիզմները։ Ներդրվել են մեխանիզմներ ոչ դրամական պահանջներով կատարողական վարույթներում պարտավորության կատարումը երաշխավորելու համար, ինչպես նաև ամբողջությամբ փոփոխվել է կատարողական ծախսի բռնագանձման ինստիտուտը։
Օրենքի գործածությունը տարածվելու է 2026թ հունվարի 1-ից հետո հարուցված կատարողական վարույթների վրա։