
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այսօր՝ կուսակցության 5-րդ համագումարի ընթացքում, հայտարարել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ ընտրություններում հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է ընդդիմադիր դաշտում ձևավորել խոշոր դաշինքներ։

ԼՀԿ նախագահը հայտնել է, որ համագումարից հետո սկսելու են բանակցություններ քաղաքական ուժերի հետ նման դաշինք ձևավորելու նպատակով։
Էդմոն Մարուքյանը բացառել է որևէ համագործակցություն իշխող ուժի հետ։