Ասում են, որ քննիչները խուզարկել են լեզվաբանի տունը, ով բարերար Սամվել Կարապետյանի գործով քննչական կոմիտեին հակասող եզրակացություն է տվել. Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Իրավական անարխիայի մեր օրերում չպետք է զարմանալ, այլ պետք է ուրախ լինել, որ լեզվաբանին նույնպես չեն կալանավորել։ Նիկոլ Փաշինյանը, հանուն իր աթոռի, դարձել է Հայաստանի պատմության բոլոր ժամանակներում իրավունքի «լավագույն» կացնահարը»,- նշել է նա։