«Լուսավոր Հայաստանը» կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին․ այդ մասին այսօր կուսակցության հոբելյանական համագումարի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Բացառում ենք գործող իշխանության հետ համագործակցությունը։ Վերջերս ինձ հարցրին, թե գործող իշխանության հետ կհամագործակցե՞ք, ասացի՝ սկի մատաղ ուտելու չենք գնա»,- ասել է նա։
Իսկ առհասարակ համագործակցության փաստն այլ քաղաքական ուժերի հետ նա չի բացառել։