Թբիլիսիում այսօր տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը․ քվեարկությունն արդեն սկսված է

13 Դեկտեմբերի, 2025

Այսօր Թբիլիսիում ժամը 20.00-ին տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը։ Մրցույթին այս տարի մասնակցում է 18 երկիր։ Հայաստանը ներկայացնում  է 12-ամյա Ալբերտ Արմենակյանը՝ «Brave Heart» երգով։

Քվեարկության առաջին փուլը սկսվել է գիշերը և կավարտվի այսօր՝ ժամը 19:59-ին։ Քվեարկել հնարավոր է աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ ՀՀ-ից: Առցանց քվեարկության երկրորդ փուլը կմեկնարկի ուղիղ եթերի ընթացքում՝ վերջին երգի կատարումից հետո. քվեարկությունը կտևի 15 րոպե։

Քվեարկելու համար պետք է այցելե՛լ www.jesc.tv կայք:

Leave a Comment