Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին գումարել է արտահերթ նիստ՝ ատեստավորումը չանցած Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու օրակարգով։
ԸԸՀ անդամների ատեստավորման երկրորդ փուլն ամփոփելուց հետո թվով 4 ԸԸՀ անդամների լիազորությունները վաղաժամ դադարել են՝ պաշտոնին չհամապատասխանելու հիմքով պայմանավորված։
Այսպիսով, վաղաժամկետ դադարել են թիվ 30 ԸԸՀ-ի երկուական անդամի, թիվ 27 ԸԸՀ-ի մեկական անդամի և թիվ 34 ԸԸՀ-ի մեկական անդամի լիազորությունները։
ԸԸՀ-ների թափուր պաշտոնների մասին ԿԸՀ-ն սահմանված կարգով հայտարարությամբ հանդես կգա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
632 դիտում