Փաթեթները կակտիվանան հունվարի 1-ից. դրական եզրակացություն՝ Առողջության համընդհանուր ապահովագրության նախագծին


ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին գումարված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծին եւ կից օրենսդրական փաթեթին:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել են բովանդակային եւ խմբագրական որոշ փոփոխություններ:

Առաջարկներ ներկայացրել են պատգամավորները եւ Կառավարությունը: Ընդունվել են ոչ բոլոր առաջարկները:

Մասնավորապես, փոփոխվել է օրենքի` ուժի մեջ մտնելու ժամկետը: Ըստ այդմ` ընդունվելուց հետո այն ուժի մեջ կմտնի ստորագրվելուց հետո` հաջորդ օրը:

Նշվել է, որ ապահովագրավճար վճարողների համար առաջին հաշվարկային ամիս կդիտարկվի նոյեմբերը, քանի որ դեկտեմբերն աշխատավարձերի եւ պարգեւավճարների հավելյալ հաշվարկների առումով շեղող ամիս է:

Նախարարի խոսքով փաթեթները կակտիվանան հունվարի 1-ից, բայց վճարման ամսաթիվը կլինի մինչեւ հունվարի 20-ը:

Նախագծի հիմնական կարգավորումները` այստեղ:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Օրենսդրական փաթեթը կքննարկվի դեկտեմբերի 16-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

334 դիտում

Leave a Comment