Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով այժմ ներկայացնում է ԱՄՆ-ը, ֆեյսբուքյան գրառումով արձագանքել է Freestyle Chess Grand Slam Final-ի տիտղոսը նվաճելուն։
«Շատ ուրախ եմ և շատ հպարտ, որ նվաճեցի Freestyle Chess Grand Slam Final-ի տիտղոսը Հարավային Աֆրիկայում։ Ամբողջ տարին հրաշալի էր, և իմ ընտանիքն ու երկրպագուներն հրաշալի էին աջակցում ինձ։ Շնորհակալ եմ բոլորին իմ նկատմամբ հավատ ունենալու համար»,- գրել է Արոնյանը։
Հիշեցնենք, եզրափակչում հայ գրոսմայստերը 1,5:0,5 հաշվով պարտության էր մատնել աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին։