«Դպրոցաշեն» ՔՊ-ականները Սյունիքի մարզում դպրոցներ են փակում. Նարեկ Կարապետյանն ահազանգում է

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այցելել է նաև համայնքներ, որտեղ Կառավարության որոշմամբ փակվելու են հանրակրթական դպրոցներ։ Մարզի Սալվարդ, Հացավան, Թասիկ գյուղերի դպրոցները կփակվեն ՔՊ-ական իշխանության որոշմամբ. ահազանգել է նա:

«Սիսիանի շրջանի Սալվարդ գյուղ. եկել ենք այստեղ 10 կմ անանցանելի ճանապարհով: Դպրոցը փակվելու է Կառավարության որոշմամբ, և երեխաներն այդ նույն տասը կիլոմետրով ամեն օր պետք է գնան կողքի գյուղեր:

Հացավան գյուղ. գյուղի դպրոցը 2 տարվա ընթացքում Կառավարությունը որոշել է փակել, և երեխաները ստիպված են գնալ կողքի գյուղ ուսում ստանալու համար:

Թասիկ գյուղի միակ դպրոցը երկու տարվա ընթացքում փակվելու է ՔՊ կուսակցության որոշման հետևանքով»,– նշել է Նարեկ Կարապետյանը։

Leave a Comment