Սիսիանում և Գորիսում բացվեցին շարժման նոր մարզային գրասենյակներ. «Մեր Ձևով» ժողովրդական շարժման այցը Սյունիքի մարզ

Դեկտեմբերի 12-ին մեկնարկեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման երկօրյա աշխատանքային այցը Սյունիքի մարզ։

Այցի առաջին օրը շարժման անդամները այցելեցին Գորիս և Սիսիան քաղաքներ, ինչպես նաև եղան Տեղ և Աշոտավան գյուղերում։

Սյունեցիների հետ հանդիպումների ժամանակ շարժման անդամները վերջիններիս ներկայացրեցին շարժման կողմից առաջարկվող՝ հանրապետության մարզային բնակավայրերի զարգացման տեսլականը։

Հանդիպումների ժամանակ տեղի ունեցավ մտքերի փոխանակում վերոնշյալ բնակավայրերի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների շուրջ։ Մասնավորապես, կարևորվել է Գորիս, Սիսիան և Տեղ համայնքների բնակիչների զբաղվածության ապահովման և համայնքային ենթակառուցվածքների վերակառուցման անհրաժեշտությունը։ Անդրադարձ եղավ նաև անվտանգային խնդիրներին։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրեց շարժման պատկերացումները երաշխավորված խաղաղության վերաբերյալ։

Գորիս այցի ընթացքում քաղաքի Մաշտոցի 14 հասցեում պաշտոնապես բացվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման Գորիսի գրասենյակը։ Այցի ընթացքում շարժման ևս մեկ մարզային գրասենյակ բացվեց նաև Սիսիանում, որը գտնվում է քաղաքի Չարենցի փողոց 7 հասցեում։

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների աշխատանքային այցը Սյունիք շարունակվում է։ Վաղը շարժման անդամները այցելելու են մարզկենտրոն Կապան, լինելու են նաև Արծվանիկ գյուղում։

 

«Մեր Ձևով» ժողովրդական շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment