Գյումրիում բացվել է ՌԴ փրկարարների գործունեությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես

Բաժանորդագրվել

Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև դեկտեմբերի 19-ը:

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Գյումրու Ռուսական տանը բացվել է «Ռուսաստանի ԱԻՆ. պատմություն հանուն կյանքի» ցուցահանդեսը, որը նվիրված է Ռուսաստանի սահմաններից դուրս գործող ռուսաստանցի փրկարարների գործունեությանը։ Այս մասին հայտնում է Գյումրիի Ռուսական տունը։

Ցուցահանդեսը նվիրված է Փրկարարների ռուսաստանյան կորպուսի 35-ամյակին. այդ կառույցի հիման վրա հետագայում ստեղծվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ներկայացված են ավելի քան 80 լուսանկարներ, որոնք ցույց են տալիս ԱԻՆ-ի եզակի փրկարարական գործողությունները, բնական աղետների հետևանքների վերացման, մարդկանց փրկելու և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում մասնագետների ամենօրյա անձնուրաց աշխատանքն ու հերոսությունը տարբեր երկրներում:

Առանձին ուշադրություն է դարձվել ՌԴ և ՀՀ փրկարարների համագործակցությանը։ Ռուսաստանի ԱԻՆ-ն իր հայ գործընկերների համար պարբերաբար անցկացնում է վերապատրաստման ծրագրեր, փորձի փոխանակում և համատեղ վարժանքներ:

Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև դեկտեմբերի 19-ը:

Leave a Comment