AS-ի փոխանցմամբ՝ «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պաշտոնանկության եզրին է։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացին կարող է պաշտոնանկ արվել նույնիսկ այն դեպքում, եթե «Լոս Բլանկոսը» Լա Լիգայի 16-րդ տուրում հաղթի «Ալավեսին»։
Նշվում է, որ իսպանացու հրաժարականը ժամանակի հարց է։ «Ռեալ Մադրիդը» չի հավատում, որ Խաբի Ալոնսոն կարող է շրջադարձ կատարել։
Դեկտեմբերի 10-ին «Ռեալ Մադրիդը» Չեմպիոնների Լիգայի 6-րդ տուրում 1-2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն այս ամռանը ստանձնեց «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզչի պաշտոնը։